Սիրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
8 ր. | 2020-02-17Փաստաթղթի ընդունման պատճառներն ու նշանակությունը
Սիրիայի ժողովրդական ժողովը փետրվարի 13-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Որքան էլ բարեկամական Սիրիա պետության կողմից նման քայլը բարոյական առումով գնահատելի է, այդուհանդերձ, հերթական անգամ պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի ազգային ողբերգությունն օգտագործվում է՝ որպես Թուրքիային պատժելու կամ պատասխանելու գործիք: ՍԱՀ խորհրդարանի կողմից նման բանաձևի ընդունումը ժամանակային և իրավիճակային առումով պայմանավորված է Սիրիայի Իդլիբ նահանգում ընթացող զարգացումների պատճառով թուրք-սիրիական հարաբերությունների աննախադեպ սրումով: